Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Մահացած պտուղ. morevmankan.am

Մահացած պտուղ. morevmankan.am

Հղիության ընդհատումը կրելիության խանգարման ձևերից է, երբ արձանագրվում է էմբրիոնի զարգացման կանգ և մահ (հաճախ` առաջին եռամսյակում):

Սկզբում հղիությունն ընթանում է նորմալ. էմբրիոնն ամրանում է արգանդում և սկսում է զարգանալ: Սակայն ինչ-որ պահի այդ ընթացքը խաթարվում է՝ էմբրիոնը դադարում է զարգանալ, սակայն հղիության ընդհատումն անմիջապես չի դիտվում: Դեռևս շարունակում են պահպանվել հղիության բոլոր նշանները՝ արգանդը շարունակում է չափերով մեծանալ, արյան մեջ առկա է խորիոնիկ գոնադոտրոպինը (ԽԴՏ)՝ հղիության յուրահատուկ ինդիկատորը, պահպանված են նաև հղիության բնորոշ զգացողությունները: Այդ բոլոր փոփոխությունները մնում են մինչև հղիության ընդհատումը:

Ընկերքի շերտազատման հետ աստիճանաբար վերանում են հղիության սուբյեկտիվ և օբյեկտիվ նշանները:

Դադարած հղիությունը (մահացած պտուղը) ինքնուրույն պարզելն անհնարին է: Հղի կինը կարող է զգալ միայն սրտխառնոցի, ուտելիքի քմահաճության նկատմամբ բացակայությունը, բայց դա ոչինչ չի հուշում:

Մահացած պտուղ ախտորոշել կարող է միայն բժիշկը, որը դիտարկում է արգանդի չափերի թերաճ, պտղի սրտի զարկերի բացակայություն, բայց վերջնականապես այն պարզվում է ՈՒՁ հետազոտութկամբ: Ախտորոշմանը նպաստում է նաև արյան մեջ խորիոնային հոնադոտրոպինի (ԽՀՏ) որոշումը, որի մակարդակը լինում է ցածր: Այդ հորմոնը պակասում է նաև հղիության տարբեր ախտաբանական վիճակների ժամանակ (հղիության ընդհատման վտանգ, արտարգանդային հղիություն):

Ախտանշանները

  • Ինքնազգացողության վատացում,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում ավելի, քան լինում է հղիների մոտ (37-37,5°C), սարսուռ և դող,
  • արյունային քսվող արտադրություն,
  • գոտկատեղի և որովայնի ստորին հատվածի ձգող ցավ,
  • որովայնի չափերի փոքրացում,
  • պտղի շարժումների բացակայություն` հղիության մեծ ժամկետներում:


Այս ախտանշանները կարող են արտահայտվել հղիության ընդհատումից 5-7 օր անց:

Պատճառները

  • Կնոջ օրգանիզմում հորմոնալ խանգարումներ,
  • պտղի քրոմոսոմային խանգարումներ,
  • քրոնիկ վարակակրություն,
  • սուր վարակիչ հիվանդություններ,
  • մոր և պտղի ռեզուս հակադրություն:


Մեծ ժամկետներում պատճառ կարող է լինել մոր քրոնիկ, ծանր հիվանդությունը (շաքարային դիաբետ, սրտի արատ, հիպերտոնիկ հիվանդություն, երիկամայինախտաբանություն և այլն):

Բուժումը

Պետք է չսպասել հղիության ինքնուրույն ընդհատմանը, այլապես մահացած պտղի քայքայվող հյուսվածքների թունավոր նյութերը կանցնեն կնոջ արյան մեջ և կթունավորեն:

Եթե դա շարունակվում է չորս շաբաթից ավելի, առաջանում է արյան մակարդելիության խանգարում, կարող է դիտվել նաև արգանդի բորբոքում:

Այդ պատճառով, ախտորոշումից անմիջապես հետո, պետք է պտուղը պտղապարկով հեռացնել: Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ, վակուումային ասպիրացիայի եղանակով:

Մինչև այդ անպայման ստուգվում է արյան մակարդելիությունը և ռեզուս գործոնը:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ